Հայ ժողովրդի առաքելությունը, որպես ազգ, փակում և ուզում են ավարտել արդեն մի քանի հազարամյակ: Մի քանի հազարմյակ է՝ չի ստացվում ու մի քանի հազարամյակ էլ չի ստացվելու:
Մենք ժամանակավոր մաղձի մեջ ենք, մենք սրանից անպայմանորեն դուրս ենք գալու: Գաղթողը կգաղթի, դավաճանողը կդավաճանի, ուրացողը կուրանա, մաղձ բաժանողը կմնա մաղձի տակ, փողապաշտն ու անուղեղը բերկրանք չեն զգա: Մնացողն ու սկզբունքայինը կհաղթի ու կշարունակի այս ազգի առաքելությունը: Սա պաթոս չէ, ոչ էլ ցանկություն, այլ այս ազգի չոր պատմական վավերագրումը:Մնացող եմ:
P.S. Նզովեցինք, բանադրեցինք, անիծեցինք, անարգանքի սյունին գամեցինք, հայհոյեցինք, անպատվեցինք: Բավարար չէ, գործն անենք, գործն ավարտենք:
Վլադիմիր Մարտիրոսյան